Այսօր ֆեյսբուքի հայկական տիրույթում մեծ քննարկումների առարկա է դարձել Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, ով նոր կառավարության ամենաերիտասարդ նախարարներից է: Blognews-ի գլխավոր խմբագիրն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Ֆեյսբուքի ու Գուգլի ամենաշատ որոնվող անունը էս պահին Լիլիթ Մակունցն ա:
Սրան ի պատասխան համացանցի օգտատերերից մեկը հարցրել էր, թե ով է նա, ինչին Շուշան Պետրոսյանը գրել էր +1 (այսինքն ինքն էլ չգիտի, թե ով է նա), ապա ավելացրել էր` ))))))))))) ճիիիիշտ էէէէէ:
Սա պատճառ հանդիսացավ Շուշան Պետրոսյանի նկատմամբ նոր հարձակումների և վիրավորանքների:
Համացանցում նրա մասին քիչ տեղեկություններ կան։ Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Լիլիթ Կամոյի Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, գերմաներենի մասնագետ, դասախոսում է Հայ-ռուսական (Սլավորական) համալսարանում։
2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել։
«Լինկդին» սոցցանցի իր էջից տեղեկանում ենք, որ ավարտել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։
Ութ տարի է `Հայաստանի Լիբերալ կուսակցության խորհրդի անդամ եւ երիտասարդական կազմակերպության ղեկավար է (2004-2012):
Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17):
Կենսագրություն
Ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում: 1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:
2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: 2018թ.-ի փետրվարին զաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ: