Երեւանի մասին օրենքի 14 հոդվածն ասում է, որ ավագանու անդամը «չի կարող միաժամանակ` 1) աշխատել քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար, 2) լինել վարչական շրջանի ղեկավար, 3) աշխատել ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող»։ Այսինքն՝ վարչական շրջանում պաշտոն ստանալու դեպքում անձը պարտավոր է 1 շաբաթում հրաժարվել ավագանու անդամությունից։