loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 6



Դիտումներ ` 1276
 ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 6

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում: Սովորականից ավելի շատ տարաձայնություններ կառաջանան ու դրանք միանգամից հաղթահարել չի ստացվի: Աշխատեք չխառնել գործնական ու անձնական հետաքրքրությունները, մասնագիտական հարցերը լուծելիս հույզերին չտրվել: Օգտակար կլինի նախկին փորձին հետևելը, խորհուրդներն էլ ավելորդ չեն լինի: Լավ օր է մտերիմների հետ շփման համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդուն: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, ֆինանսական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաջող կսկսվի: Հավանական են գործնական առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Ինչ-որ հեռանկարային, խոստումնալից նախագծերի աշխատանքին մասնակցելու հնարավորություն կունենաք: Ժամանակը զուր մի վատնեք: Ավելի ուշ կարող են մասնագիտական ու անձնական բնույթի դժվարություններ ծագել: Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գնումներն ու գործարքները: Ընտրողաբար մոտեցեք կապերին, վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում, գաղտնիքները մի վստահեք անծանոթներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կդասավորվի, կարևոր ու հետաքրքիր նորություններ կբերի: Կառուցողական տրամադրված կլինեք, լավ գլուխ կհանեք շատ հարցերից, ընդ որում՝ նաև նրանցից, որոնք ավելի վաղ ուրիշների ուժերից վեր են եղել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ: Հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում, շատերին դուր կգաք: Պատրաստ եղեք փոխել պլանները, չի բացառվում, որ ստիպված լինեք հարմարվել նոր պայմաններին: Այսօր ուղևորությունների մեկնող Երկվորյակները դրական հույզերի պակաս չեն ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հակասական օր է, սակայն լուրջ տհաճություններից կկարողանաք խուսափել: Կօգնեն առողջ բանականությունն ու ներքին ձայնը: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կխաթարեն իրադարձությունների սովորական ընթացքը: Որոշ Խեցգետիններ ստիպված կլինեն արագ նոր բան սովորել, վերցնել ուրիշի փորձը: Հավանական են անսովոր գործնական առաջարկներ ու մասնագիտական աճ: Լուրջ վերաբերվեք գործերին: Թեթևամտության ցանկացած դրսևորում տհաճ հետևանքներ կունենա: Երեկոյան չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, դժվար կլինի ավագ հարազատների հետ լեզու գտնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հագեցած ու հետաքրքիր օր է: Պատրաստ եղեք նոր գործեր ստանձնել, փորձարկումներ կատարել, անսովոր խնդիրներ լուծել: Ստեղծագործական մոտեցումը կօգնի հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ ուրիշները պարտություն են կրել: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակի ընթացքում ձեզ ոչ միայն համախոհ, այլև իսկական ընկեր կդառնան: Խուսափեք միապաղաղ, ձանձրալի գործերից: Այսօր ձեզ վառ հույզեր ու տպավորություններ են պետք: Լավ կանցնեն ուղևորությունները. դրանք անսովոր, հիշարժան տպավորություններ կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգստություն պահպանեք: Ինչ էլ որ պատահի, փորձեք կառավարել հույզերը: Կարևոր կլինի տանն ու աշխատավայրում կոնֆլիկտներից խուսափելը, շրջապատի հետ կայուն հարաբերություններ պահպանելը: Ժամանակն ու էներգիան պետք չէ վատնել դատարկ վեճերի վրա: Հնարավոր են փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ, պետհիմնարկներ այցերն էլ հաճելի չեն լինի: Օրը հարմար է հանգստի, հաճելի, չհոգնեցնող զբաղմունքների համար: Հնարավորություն կունենաք օգտակար ինչ-որ բան սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա: Ընկերները լավ նորություններ կհայտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե ժամանակը զուր չվատնեք, կկարողանաք օգտակար շատ բան անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև շրջապատի համար: Շրջապատողները կգնահատեն ձեր տաղանդներն ու կարողությունները, կհասկանան՝ ինչի եք ունակ: Օգտակար կլինի աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունը: Կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կաջակցեն ձեզ: Լավ օր է սիրային հանդիպումների, սիրելիի հետ շփումների համար: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել, խոստովանել զգացմունքները: Որոշ Կշեռքներ հենց այսօր կընդունեն որոշումներ, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կապված է նոր գաղափարների ու պլանների հետ: Որոշ Կարիճներ ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն: Ընդ որում՝ մտածածն իրագործելու հարցում լավ է չշտապել: Կոնկրետ գործողությունների անցնելու համար ձեզ ժամանակ է պետք: Հավանական են լավ խորհուրդները, չի բացառվում օգտակար տեղեկատվության ստացումը: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Չեն բացառվում հաջող գործարքներն ու գնումները: Սակայն այստեղ էլ պետք չէ շտապել, ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Օրվա երկրորդ կեսին պետք չէ հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքով զբաղվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հաջող օր է գործնական ու անձնական հանդիպումների, հին ու նոր ծանոթների հետ շփման համար: Կարող եք լավ տպավորություն թողնել ազդեցիկ անձանց, պոտենցիալ գործատուների ու գործընկերների վրա: Չի բացառվում արդյունավետ համագործակցության, մասնագիտական հարաբերությունների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում սիրային բնույթ կստանան: Որոշ Աղեղնավորներ դժվարությամբ կկենտրոնանան ձանձրալի գործերի վրա, ընթացիկ խնդիրների լուծումն էլ սովորականից ավելի շատ ժամանակ կխլի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական տեսանկյունից: Այն դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ օր է: Պլանները կարող են հիմնավորապես փոխվել, ստիպված կլինեք հետաձգել գործերն ու տեղափոխել հանդիպումները: Որոշ Այծեղջյուրների դա կստիպի նյարդայնանալ: Ինչքան ավելի շատ բարկանաք, այնքան դրանից ավելի կտուժեն շրջապատողները: Ավելի հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, ընդ որում՝ երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու չեք ուզում վերջ դնել դրանց: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ: Ցանկալի չէ գումարի ու ունեցվածքի հետ կապված որոշումներ ընդունելը: Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից հաջող կլինի և կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը լավ կընթանա, ու լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե առավոտվանից լուրջ տրամադրված լինեք: Հեռատես եղեք, մտածեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ձեր այս կամ այն արարքը: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Ինչ-որ մեկը կարող է փորձի օգտվել ձեր բարությունից: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք ճիշտ ժամանակին կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաջող գնումներ է խոստանում, այդ թվում՝ չպլանավորված: Երեկոն հարմար է սիրային ժամադրության, սիրելիի հետ շփումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մտքի փայլատակումների ու համարձակ գաղափարների օր է: Կկարողանաք գլուխ հանել մի իրավիճակից, որն ավելի վաղ անհասկանալի էր թվում, մոտ ապագայի գործողությունների պլանում որոշակիություն կմտցնեք: Ընկերները օգնություն կառաջարկեն ինչ-որ կարևոր գործում. մի հրաժարվեք դրանից: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, առաջին հերթին՝ հումանիտար բնագավառում: Շրջապատի հետ կոնֆլիկտներից ու տարաձայնություններից խուսափել կօգնի ներքին ձայնը: Հեշտությամբ կկռահեք ուրիշների մտադրություններն ու պլանները, չեք սխալվի նրանց արարքները գնահատելիս: Հնարավոր են դրամական մուտքեր կամ գործնական առաջարկներ, որոնք մեծ եկամուտ են խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4  Նյութի աղբյուրը`Hayastan24.com


loading...

Փակել