Առաջարկում ենք նրբահամ կաթնաշոռային թխվածքի բաղադրատոմս:
Բաղադրիչներ
Կաթնաշոռ 250 գ
Կաթ կամ թթվասեր 100 մլ
Սպիտակաձավար 2 ճաշի գդալ
Շաքարավազ 2 ճաշի գդալ
Ձու 1 հատ
Սպիտակ շոկոլադ 50 գ
Պատրաստման եղանակը
Բլենդերի օգնությամբ հարել կաթնաշոռը, կաթը կամ թթվասերը, սպիտակաձավարը, շաքարավազը:
Ավելացնել ձուն:
Հարել, որ ստացվի համասեռ զանգված:
Շոկոլադը բաժանել մասերի և ավելացնել կաթնաշոռային զանգվածին:
Կարելի նաև չամիչ ավելացնել:
Տապակը կամ կաղապարը պատել կարագով և լցնել խմորը:
Եփել 30 րոպե 200 աստիճանի տակ:
Անուշ լինի