Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը օտարերկրյա լրագրողներից մեկը հարցրել է, թե հնարավո՞ր է Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ:
Նիկոլ Փաշինյանը բացառել է դա, ավելացնելով, որ նոր ընտրությունները պետք է անցկացվեն կարճ ժամկետում: Նա ասել է, որ ստիպել են հրաժարական տա, ստիպելու ենք, որ ՀՀԿ-ն նույնպես հրաժարական տա ու խաղաղ ճանապարհով փոխանցի իշխանությունը:
Ռուս լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Կարեն Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ, եթե դուրս գա ՀՀԿ-ից, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ոչ: