Ըստ գիտնականների, կանաչ թեյը օգնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց: Նրանք պնդում են, որ կանաչ թեյը ինգիբիտոր է, որը նյութափոխանակման խախտման գործընթացի ժամանակ թույլ չի տալիս ճարպային բջիջներին տարածվել:
Հետազոտական աշխատանքի շրջանակներում, զանգվածային փորձարկում է անցկացվել, որի ընթացքում 60% դեպքերում նկատվել է ճարպակալման նվազում:
Բացի այդ, կանաչ թեյը նաև կարող է լավացնել հիշողության գործառույթները:
Այս կերպ, գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանաչ թեյը օգտակար է ավելորդ քաշով տառապողներին և հիշողության հետ խնդիրներ ունեցողների համար: Սակայն նրանք նշում են, որ ցանկալի է այն խմել առանց շաքարավազի և այլ հավելումների: