loading...

Գևորգ Ալթունյանի ընտանիքը . նրա կինը ուղղակի գեղեցկուհի է. (լուսանկարներ)



Դիտումներ ` 1826
 Գևորգ Ալթունյանի ընտանիքը . նրա կինը ուղղակի գեղեցկուհի է. (լուսանկարներ)

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ ճանաչված հասարակական-քաղաքական գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, լրագրող, հաղորդավար Գեւորգ Ալթունյանին եւ իր ընտանիքը։

974թ. մարտի 8-ին, Երևանում: 1991թ. ավարտել է մաթեմատիկական թեքումով դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1996թ. զորակոչվել է ազգային բանակ, որտեղ հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» զիվորական թերթը:

 



Զբաղվել է հասարակական և լրագրողական գործունեությամբ: 1999-2000թթ թղթակցել է «Հայկական ժամանակ» և «Երկրապահ» թերթերին: 2002թ. աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Տեսանկյուն» հաղորդաշարը: 2004թ-ից զուգահեռաբար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարը:

2004-10թթ աշխատել է «Արմենիա» և «TV 5» հեռուստաընկերություններում, որտեղ վարել է «Էքսպրես» լրատվական հաղորդումը, «Հեռուստադուել» թոք-շոուն և եղել է լրատվական ծառայության ղեկավարը: 2010-16թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես լրատվական և վերլուծական հաղորդումների փոխտնօրեն, 2012թ-ից՝ տնօրեն:


Հեռուստաընկերությունում հանդես է եկել «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար ու «Առաջին» լրատվական ծրագրի հաղորդավար: 2016թ-ից ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է:

Գեւորգ Ալթունյանն ամուսնացած է եւ ունի երկու զավակ՝ որդի եւ դուստր։

http://info24.am/?p=3689&l=am


loading...

Փակել