Եզան լեզուն աճում է որտեղ պատահի, այն կարելի է տեսնել ամեն քայլափոխին:
Եզան լեզուն հզոր դեղամիջոց է:
Մաքրում է մաշկը ակնեից, բուժում է արթրիտը, մեղմացնում է դաշտանային ցավերը:
Եզան լեզուն բուժում է խայթոցներն ու վերքերը, տերևը պետք է մանրացնել և դնել ախտահարված հատվածի վրա:
Օգնում է մարսողության դեպքում:
Եթե դուք մշտապես խնդիրներ եք ունենում մարսողության հետ սննդային ալերգիայի, հակաբիոտիկների օգտագործման հետևանքով, ապա եզան լեզուն շատ օգտակար կլինի:
Եզան լեզվի տերևներն ու սերմերը նվազեցնում են աղիների բողոքումը:
Կարելի է տերևներից թուրմ պատրաստել և օգտագործել այդ եղանակով:
Եզան լեզուն բուժում է շնչառական խնդիրները, համարվում է խորխաբեր միջոց, օգնում է ազատվել լորձից և խորխից, բուժում է մրսածությունը, հազը:
Եզան լեզուն բուժում է թութքը: