Կոճապղպեղի հյութը լավացնում է մարսողությունը, արագացնում է նյութափոխանակությունը, մեղում է մկանային ցավը, ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը, լավացնում է մաշկի, եղունգների վիճակը:
Բաղադրիչներ
200 գ կոճապղպեղի արմատ
120 մլ կիտրոնի հյութ
2 ճաշի գդալ մեղր
1 լ ջուր
Պատրաստման եղանակը
Կոճապղպեղը լվանալ, մանրացնել բլենդերի օգնությամբ, ավելացնել մեղրը, կիտրոնի հյութը և ջուրը:
Լավ խառնել և դնել սառնարանը 2 ժամ կամ ողջ գիշեր:
Քամել և պահել սառնարանում մինչև 5 օր:
Խմել օրվա ընթացքում:
Կոճապղպեղի հյութը հակացուցված է ալերգիկներին, երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին, մարսողական համակարգի որոշ խնդիրների դեպքում, հիպերտոնիկներին: