loading...

Անուշաբույր ու խրխրթան քունջութով թխվածքաբլիթներից ոչ ոք չի հրաժարվի



Դիտումներ ` 2063
 Անուշաբույր ու խրխրթան քունջութով թխվածքաբլիթներից  ոչ ոք չի հրաժարվի

  Քունջութով թխվածքաբլիթը շատերի սիրելի քաղցրավենիքն է:

 Այն պատրաստվում է շատ հեշտ և արագ:

Ներկայացնում ենք  քունջութով թխվածքաբլիթների  հաջողված բաղադրատոմս:

 Բաղադրիչներ

Ալյուր 70 գ

 Կարագ 60 գ

 Քունջութ 60 գ

 Շաքարավազ  120 գ

Ձու 1 հատ

 Վանիլին

 Կիտրոնի հյութ 1 եյի գդալ

 Փխրեցուցիչ

 



Պատրաստման եղանակը

   Կարագը և շաքարավազը  հարել հարիչով  մինչև  լավ սպիտակի, ավելացնել ձուն, վանիլին, կիտրոնի հյութը լավ խառնել և ավելացնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

Ստացված զանգվածին  ավելացնել քունջութ:

Ձեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել և  իրարից 3-4 սմ հեռավորության վրա գդալի օգնությամբ լցնել  խմորից, հարթեցնել  և թխել 8-15 րոպե 180 ատիճանի տակ:

 Անուշ լինի

loading...

Փակել