loading...

Ելակի կոնֆիտյուր, հեքիաթային համն ու անմահական բույրը մեկ բանկայում, հրաշալի է ստացվում



Դիտումներ ` 1446
  Ելակի կոնֆիտյուր, հեքիաթային համն ու անմահական բույրը  մեկ բանկայում, հրաշալի է ստացվում

Ելակի կոնֆիտյուր պատրաստելու համար  պահանջվում է

1 կգ ելակ

800 գ շաքարավազ

20 գ ժելատին

1 թեյի գդալ կիտրոնաթթու

 



Պատրաստման եղանակը

Ելակը լավ լվանալ, պոչերը հեռացնել և թողնել  լավ քամվի:

Հարել բլենդերի օգնությամբ կամ տրորել պյուրե պատրաստելու համար նախատեսված  խոհանոցային գործիքով:

Լցնել  կաթսային մեջ և ավելացնել շաքարավազն ամբողջությամբ:

Շարունակելով խառնել  հասցնել եռման, բայց չեռացնել:

 


Կրակն անջատել և թողնել հանգստանա 30 րոպե:

Ժելատինը լուծել քիչ քանակությամբ ջրում և թողնել  որ ուռչի:

Ավելացնել ելակի  վրա, լավ խառնել և կրկին դնել կրակին, տաքացնել բայց  չեռացնել: 

Ավելացնել կիտրոնաթթուն, այնուհետև լցնել  ապակե բանկաների մեջ ու ամուր փակել և դնել սառնարանը:

 Մեկ օր անց կարելի է օգտագործել, կարելի է նաև պահել ձմռան համար:


loading...

Փակել