loading...

«Ժողովուրդ ջան, ահազանգում եմ. հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը». Անահիտ Բախշյան



Դիտումներ ` 1208
«Ժողովուրդ ջան, ահազանգում եմ. հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը». Անահիտ Բախշյան

Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու: Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ:



Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չի գրված: Միանգամից ասացի՝ չե՛մ ստորագրելու: Պատկերացնո՞ւմ եք, ինչ ցածրագույն մակարդակի գողություն են պատրաստվում անել: Պայմանագրերն առանց գնի կնքել տան ու հետո գինը բարձրացեն: Այսպես են վարվում բոլոր խարդախները:


Ուրեմն, գործ ունենք հերթական խարդախ ծառայության հե՞տ: Խայտառակություն է, օրը ցերեկով՝ համատարած գողություն: 
Ժողովուրդ ջան, հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը: Ոչ մեկը թող չստորագրի, տեսնեմ ինչ են անելու:

Անահիտ Բախշյան

 

http://info24.am/?p=5017&l=am


loading...

Փակել