loading...

«Թայֆեն» գրպանել է 13 մլն դոլար. Հարությունյան-Կարապետյան զույգը յուրացրել է Սևանի ջրային պաշարները



Դիտումներ ` 1380
«Թայֆեն» գրպանել է 13 մլն դոլար. Հարությունյան-Կարապետյան զույգը յուրացրել է Սևանի ջրային պաշարները

«Ժամանակ» թերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ տարեսկզբից սկսած Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով:

Հայտնենք, որ տարվա այս ժամանակահատվածում Սևանա լճի բարձրացումը կապված է բնակլիմայական պայմանների հետ:



Ավելին՝ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 13 սանտիմետրով: Սա արդեն Հարությունյանի և նրա ղեկավարած հաստատության աշխատանքի արդյունքն է:

Այդ կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին, և ամենայն հավանականությամբ այդ ջուրն օգտագործվել է Հրազդան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի միջոցով էժան էլեկտրաէներգիա արտադրելու և հայ սպառողների վրա թանկ վաճառելու արդյունքում:

 


Հայտնի է, որ Սևանա լճի մակարդակի 1 սմ իջեցումը ապահովում է մոտավորապես 1 մլն դոլարի եկամուտ: Պարզ հաշվարկով Հարությունյան-Կարապետյան զույգը Սևանի ջրային պաշարները յուրացնելու միջոցով գրպանել է 13 մլն դոլար գումար: Ահա թե ինչ է լինում, երբ երկրի ջրային պաշարները վստահում են թալանչի գազավիկների թայֆային»:

http://operativ.am/?p=277154&l=am


loading...

Փակել