loading...

«Միջադեպից հետո տղաները Հայկին հիվանդանոց էին տարել».Դիանա Գրիգորյան



Դիտումներ ` 1824
«Միջադեպից հետո տղաները Հայկին հիվանդանոց էին տարել».Դիանա Գրիգորյան

Երեկ համացանցում տարածվեց Մովսես Երամյանի և Հայկ Չոմոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ տղաները ծեծկռտուքի մեջ էին հայտնվել: Արդյոք իրական էր սա, թե Նռան Հատիկ սերիալի հերթական նկարահանման տեսարանն էր: Այս թեմայի մասին BlogNews.am-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:

«Մենք նկարահանում էինք մեր հերթական տեսարանը, որի մեջ կար կռվի տեսարան:



 Դերասանների ճիշտ չկողմոնոշվելու պատճառով ստեղծվեց այդ խնդիրը: Նմանատիպ դեպքեր շատ են լինում, օրինակ եթե պետք է ապտակես, և դերասանը սխալ է կողմորոշվում ապտակը դառնում է իրական: Նկարահանման ժամանակ հենց նման միջադեպ է տեղի ունեցել, որևէ խնդիր չկա տղաների մեջ»:
 

Դիանան նաև հիշեց, որ անցյալ տարի նույն օրը կոտրել էր ոտքը. «Այս տարի նույն օրը իմ նկարահանման օրը նման դեպք եղավ : Իհարկե, փառք Աստծո այդ դեպքը ոտքիս ծանրության աստիճան չէր»:

Պարզվում է միջադեպից հետո տղաները գնացել են հիվանդանոց. «Պետք էր վիրակապ դնեին Հայկին, հետագա բարդություններից խուսափելու համար»:

http://info24.am/?p=6136&l=am


loading...

Փակել