loading...

«Իրա սև գործն արեց, թռավ»․13 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար եղբայրը սպանել է եղբորը․ նոր մանրամասներ



Դիտումներ ` 1902
«Իրա սև գործն արեց, թռավ»․13 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար եղբայրը սպանել է եղբորը․ նոր մանրամասներ

«Խնդիրը ծագել է նրանից, որ մի քանի տարի առաջ Կարենը  (Արտակի քեռու որդին-խմբագրական)  25 հազար դոլար էր խնդրել Արտակից՝  գործ դնելու համար։ Արտակը չի մերժել նրան ու տվել է, բայց էն պայմանով, որ մեկ տարի հետո Կարենը պետք է այդ գումարը վերադարձնի։

Կարենը վերցրեց էդ փողը՝ իր  բիզնեսը դրեց ու հետո ձգձգելով մի կերպ կեսը տվեց ու մնաց 13 հազար դոլար, որ վերադարձնի, բայց հետո հրաժարվեց այդ 13 հազարը տա ՝ ասելով, որ  «ես իրան փող չունեմ տալու»։  Ընկերներն են հետո հավաքվել, թե բա ոնց կլինի, ոնց թե փող չունես տալու, Կարենն էլ չորով դրել ա, թե չէ, ես  իրան փող չեմ տալու, ֆսյո։



Ընկերները հավաքվել են, որպեսզի պարզաբանեն էդ հարցը ու որոշել էին, որ սպանությունից երկու օր հետո պետք է հավաքվեին, այդ հարցը կարգավորեին, որ Կարենը տա էդ փողը։ Կարենն էլ իր կարճ խելքով, որպեսզի չխայտառակվի տղերքի մոտ ու էդ փողն էլ չտա, որոշեց իրա սև գործն անի․ արեց ու փախավ  օդանավակայան, որ երկրից  թռնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց սպանված Արտակ Գալստյանի հայրը՝ Էդիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Երևանում  հրազենի գործադրմամբ  սպանվել է 38-ամյա Արտակ Գալստյանը։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

Արտակ Գալստայնն իր խնամքին ուներ երկու անչափահաս երեխա։


Մանրամասները՝ տեսանյութում։

 
<iframe width="700" height="394" src="https://www.youtube.com/embed/p5zs6o7CXrU" frameborder="0" gesture="media" allow="encrypted-media" allowfullscreen></iframe>
 

 

 


loading...

Փակել