loading...

«Երկու երեխա են խլել ինձնից, ես այլևս երեխա չունեմ բանակին տալու. իմ ձեռքերով եմ իրանց խեղդելու»



Դիտումներ ` 554
«Երկու երեխա են խլել ինձնից, ես այլևս երեխա չունեմ բանակին տալու. իմ ձեռքերով եմ իրանց խեղդելու»

2012թ-ին մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ 2012թ-ի դեկտեմբերի 21-ին իրենց տղան առողջ, առանց որևէ խնդրի Էրեբունու շրջանի զինկոմիսարիատից զորակոչվել է բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր:

Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել են Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ:



Զինակոչիկի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Մեղադրանք էր առաջադրվել Կարեն Ջուլհակյանի (հերթապահ մայոր, հավաքակայանի պատասխանատու), ուղեկցող ենթասպա Վարուժան Մանասյանի, հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանի, Իվանովոյի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցի նկատմամբ։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճռով վերոնշյալ 4 անձանց նկատմամբ կիրառվել է 4 տարվա պայմանական ազատազրկում։

Սակայն, հիմա, Նվեր Սահակյանի տեղեկացմամբ՝ Վարուժան Մանասյանի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու համար։


Հիշեցնենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 21-ին 18-ամյա Նորայր Սահակյանը զորակոչվել է ՀՀ ԶՈՒ, սակայն 48 ժամ հետո մահացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 
 
 

loading...

Փակել