Յուրաքանչյուր կին երազում է կանացի երջանկության մասին։ Դրա հետ մեկտեղ կանայք հաճախ իրենց վրա են վերցնում տղամարդու պարտականությունները, չափից ավելի են զոհարեբերում իրենց՝ կարծելով թե դրանով է սերն ապացուցվում:
Կան բաներ, որոնք ոչ մի դեպքում կանայք չպետք է անեն.
Նրա համար մայրիկի դեր կատարել.
Ի տարբերություն իգական սեռի, տղամարդիկ իրենց հանդեպ խղճի զգացողություն ցուցաբերած կնոջ հանդեպ սեր չեն տածում։Այսինքն՝ նա անընդհատ սկսելու է կյանքից բողոքել ձեզ, սակայն ամուսնանալ մեկ ուրիշի հետ։ Կանանց հաճախ թվում է, թե դա խորը հարաբերությունների նշան է, չէ որ դուք իրեն՝ դժբախտին եւ միայնակին, հանում եք վշտից, բայց հիշեք հայտնի Ջրահարսին. Արքայազնին նա փրկեց, բայց վերջինս ամուսնացավ ուրիշի հետ։
Իմաստուն կինը լսում է, խորհուրդ տալիս, ոգեշնչում եւ ուժ տալիս տղամարդուն նոր բարձունքների հասնելու համար։ Նման կնոջը տղամարդը վերաբերվում է որպես հուսալի հենարան, իսկ սա իդեալական հարաբերությունների գաղտնիքներից է։
Հրաժարվել անձնական կյանքից եւ կարիերայից.
Ցավոք, եթե մենք մեր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրում ենք տղամարդուն, երեխաներին եւ տնային հոգսերին, մեր հանդեպ սիրելիի հետաքրքրությունը կորում է։
Եթե ամուսնացել եք, դա ամենեւին չի նշանակում, որ պետք է թողնեք ընկերներին, աշխատանքն ու ձեր համար այլ հաճելի բաները։ Ընդհակառակը՝ որքան բազմաբնույթ եւ հագեցած լինի ձեր կյանքն ընտանիքից դուրս, այնքան ձեր երկրորդ կեսն ավելի շատ է ձգտելու դեպի ձեզ։ Իհարկե, պետք է հիշել, որ ամեն ինչում չափ գոյություն ունի։
Հանուն տղամարդու փոխել արտաքինը.
Այո, կանայց շատ են սիրում կերպարանափոխվել, սակայն եթե արմատական կերպարանափոխության դրդում է սիրած տղամարդը, իսկ դա ձեզ դուր չի գալիս. ժամանակն է մտածել։ Արժե՞ մազերը կտրել կամ երկարացնել միայն հանուն նրա…սիրող տղամարդը փոփոխություններ չի պարտադրի եւ առավելեւս մտադրված իջեցնի ձեր ինքնագնահատականը։
Միեւնույն ժամանակ, եթե խոսքը մանրուքների մասին է, որոնք դուք կարող եք կյանքի կոչել առանց ինքնազոհաբերության, ապա դա չի վնասի ձեր հարաբերություններին, ընդհակառակը՝ կամրապնդի էմոցիոնալ կապը։