loading...

Որքան ունեցվածք ունի Քոչարյանի գործը Վճռաբեկ դատարանում քննող դատավորը



Դիտումներ ` 972
Որքան ունեցվածք ունի Քոչարյանի գործը Վճռաբեկ դատարանում քննող դատավորը

Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մակագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: «Ժողովուրդ» թերթը հետաքրքրվել է՝ ի՞նչ ունեցվածք ունի Պողոսյանը:



ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է՝ Պողոսյանը սեփական տուն եւ ավտոմեքենա չունի: Դատավորի դրամական միջոցը կազմել է 2.5 մլն դրամ: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է, որն ամսական կազմում է մոտ 950 հազար դրամ:


Բացի այս` դատավոր Պողոսյանն անցած տարում 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել: Կնոջ` Շուշանիկ Պողոսյանի հայտարարագրում նշված է, որ ոչինչ չունի` ո՛չ դրամական միջոց, ո՛չ եկամուտ:

http://hayeli.am/article/1118635


loading...

Փակել