Life.panorama.am-ը գրում է.
«Վերվարածների» սիրված հերոսուհին՝ Զիտան, ում մարմնավորում էր Իվետա Եդիգարյանը,
Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհին պատմել է 9 տարի անց «Անուղղելիներում» նկարահանվելու առաջարկի եւ սիրված թիմում կրկին աշխատելու մասին:
«Գիտեմ, որ բազմաթիվ հեռուստադիտողներ են վերջին տարիներին «Շանթ» հեռուստաընկերությանը նամակներ հղել՝ հարցնելով, թե ե՞րբ է վերջապես «Վերվարածների» շարունակությունը նկարահանվելու: Եվ ահա, 9 տարի անց, այն կունենա իր շարունակությունը, ինչի համար ուրախ է ոչ միայն հեռուստադիտողը, այլ նաեւ մենք՝ գործող դերասաններս: Թեեւ այս տարիների ընթացքում մեզնից ամեն մեկն էլ հանդես է եկել տարբեր կերպարներով ու տարբեր նախագծերում, բայց ինքներս էլ խոստովանում ենք, որ մինչեւ այսօր մարդիկ մեզ հիշում են հենց «Վերվարածների» մեր հերոսներով»,- նշեց Իվետան.
Նյութի Աղբյուր՝ Orer.am
loading...