loading...

«Տարօրինակ դեպք. տնօրենը մեկ օրում 326 մլն դրամ է հենց այնպես վերցրել»



Դիտումներ ` 1707
«Տարօրինակ դեպք. տնօրենը մեկ օրում 326 մլն դրամ է հենց այնպես վերցրել»

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում աուդիտ կիրականացվի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Սա տաօրինակ դեպք է, որ որևէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 մլն դրամ հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել, և հիմնադրամում երկու ամիս հետո հայտնաբերեն, որ նման մեծ գումար է հաշվեհամարից անհետացել:

Սա իրավապահ մարմիները հիմա քննում են, բայց նախատեսում ենք անցկացնել հիմնադրամի խորհրդի նիստը, որտեղ կնախաձեռնվի հինադրամի աուդիտ: Այս հիմնադրամը շուրջ երկու տասնամյակ եղել է ՀՀԿ մեջ երիտասարդների ներգրավման կաևորագույն օղակներից մեկը:



Եվ որ ամենակարևորն է, չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում համալսարանները հարյուրավոր միլիոն դրամներ են փոխանցել այդ հիմնադրամին»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ օրինակ՝ Երևանի պետական համալսարանը պետք է այս տարի 130 մլն դրամ փոխանցեր հիմնադրամին: «Ժամանակին ասում էին՝ Ռոբերտ Քոչարյանը մեզ ասել է՝ ձեր բյուջեի 2 տոկոսը տվեք և ազատվեք ավելացված արժեքի հարկից: Բայց հիմա բուհերը ավելացված արժեքի հարկ չեն վճարում, բայց շարունակում էին այդ գումարները վճարել: Հիմա հարյուրավոր միլիոն դրամներ մնում են բուհերին:


Դուք պատկերացնո՞ւմ եք, տասնքանի տարի բուհերն այդ գումարները կարող էին արդյունավետ օգտագործել”,- հավելեց նախարարը:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ որպես դասախոս՝ առաջարկով հանդես էր եկել, որպեսզի այդ գումարները մնային բուհում, եթե ուղղվելու են կրաթոշակներին, բուհերից կարող էին ուղղվել: «Չէ, դա պետք էր այն բանի համար, որ ուսանողը գնար համապատասխան «ընդունելությունը» ստանար ու այդ գումարը կրթաթոշակի տեսքով ստանար, ցուցակագրվեր՝ հետագայում ինչ-ինչ քաղաքական նպատակով օգտագործվելու համար: Հիմա սա կդադարի”, ասաց նա:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել