loading...

«Սուրմալու» տոնավաճառում հայտնաբերվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերք, որի իրացումը կասեցվել է



Դիտումներ ` 249
«Սուրմալու» տոնավաճառում հայտնաբերվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերք, որի իրացումը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար:
 
Այսպես. Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար, ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա:
 
Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:
 
Հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:
 
«Մեր քաղաքացիներին խնդրում ենք լինել ուշադիր և որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 0120906090 հեռախոսահամարներով:
 
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում:
 
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

loading...

Փակել