«Սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա» «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայոց Ցեղասպանության մասին
Դիտումներ ` 1102
«Սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա» «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայոց Ցեղասպանության մասին
Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը։ Շատ հայտնիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կոչ անելով ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը։ Նրանց է միացել «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան։ Իր Facebook-յան էջում դերասանը հայերենով գրել է. «1915 թվականի ապրիլի 24. սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, բնաջնջումը և ողջակիզումը։ Իմ սիրտը տեսնում է, թէ ինչպես հայերը տառապեցին, բայց, այնուամենայնիվ, ողջ մնացին այդ տառապանքներից հետո։ Ինչքան գեղեցիկ և ավելի ու ավելի հզոր է դարձել Հայաստանը։ Իմ սիրտը ցավում է հայ ժողովրդի համար, և ես այսօր սգում եմ նրանց հետ։ Ես աղոթում եմ, որ ողջ աշխարհը ապրի խաղաղության և հաշտության մեջ»,-գրել է նա՝ կիսվելով Հայոց Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով։
loading...