loading...

«Շապիկով» ծնված երեխա․ անհավանական ծննդաբերություն հենց ավտոմեքենայի մեջ, առանց որևէ մեկի օգնության



Դիտումներ ` 1043
«Շապիկով» ծնված երեխա․ անհավանական ծննդաբերություն հենց ավտոմեքենայի մեջ, առանց որևէ մեկի օգնության

Ռեյլին Սքարին երջանիկ ընտանիք ուներ: Երկրորդ երեխային սպասելիս զույգը որոշեց օրինականցնել հարաբերությունները: Նրանց որդին պետք է լույս աշխարհ գար նրանց ամուսնությունից հետո, սակայն ճակատագիրը այլ կերպ էր որոշել:

Ռեյլինի հղիությունը առանց դժվարությունների էր ընթանում: Զույգը երջանիկ էր, որ տղա պետք է ծնվի. նրանց առաջնեկը աղջիկ էր, և նրանք անհամբերությամբ սպասում էին տղա ժառանգի լույս աշխարհ գալուն:

Հղիության 29-րդ շաբաթում Ռեյլին զգաց, որ ցավեր ունի: Սկզբում նա ուշադրություն չդարձրեց դրանց: Սակայն մեկ ժամ անց ցավերը ավելի ուժեղացան, և Ռեյլինը անհանգստացած որոշեց գնալ ծննդատուն:

Նա արագ հավաքեց իրերը և փեսացուի հետ մեքենա նստեց: Նրանք իրենց հետ տարան նաև դստերը, որպեսզի ճանապարհին թողնեն նրան իրենց կնքամոր մոտ: Աղջկան իջեցնելուց հետո Ռեյլինը հասկացավ, որ չեն հասցնի հասնել հիվանդանոց:

Ռեյլինի փեսացուն կանգնեցրեց մեքենան և զանգահարեց շտապօգնություն, իսկ Ռեյլինը այդ ընթացքում սկսեց ծննդաբերել: Երեխան շատ արագ ծնվեց: Երբ Ռեյլինը նայեց նրան, ուշաթափվեց. երեխան ընկերքի պարկի մեջ էր դեռ:

 

Ռեյլինի փեսացուն հասկացավ, որ ավելի շուտ ինքը կհասնի հիվանդանոց, քան շտապօգնությունը կգա, և քշեց մեքենան: 7 րոպե անց նրանք հիվանդանոցում էին:

Վաղաժամ ծնված փոքրիկին տեղավորեցին վերակենդանացման բաժանմունքում: Նա ընդամենը մեկուկես կիլոգրամ էր կշռում: Բժիշկները հանգստացրին ծնողներին՝ ասելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օր օրի փոքրիկը ուժ էր հավաքում:

Սովորաբար «շապիկով» ծնված երեխաները կեսարյան հատումով են ծնվում, սակայն Ռեյլինի որդին բնական ճանապարհով էր ծնվել և առանց կողմնակի օգնության: Հրաշք էր, որ երեխան առողջ էր ծնվել, և ծնողները նրան այդպես էլ անվանեցին՝ հրաշք փոքրիկ:

Նյութի Աղբյուր՝ Orer.am

 


loading...

Փակել