loading...

«Ռուսաստանի պատասխանն ինձ զարմացրեց». Բորիս Նավասարդյան



Դիտումներ ` 315
«Ռուսաստանի պատասխանն ինձ զարմացրեց». Բորիս Նավասարդյան

«Ռուսաստանի պատասխանը, ճիշտն ասած, ինձ զարմացրեց»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ից ստացված պատասխանին, այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նշեց՝ զարմացած է այն առումով, որ ՌԴ-ի պատասխանը հնչեց ԱԳՆ-ի կողմից, բայց ի վերջո դիմողը ոչ թե ՀՀ ԱԳՆ-ն էր, այլ ՀՀ վարչապետը: Բորիս Նավասադյանն այս առիթով նաև նշեց. «Ճիշտն ասած՝ ակնկալում էի ոչ այդքան արագ պատասխան: Էլի անորոշ պատասխան էի ակնկալում, բայց մոտավորապես այն բովանդակության, որ մենք պատրաստ ենք այդ թեմայով սկսել խորհրդակցություններ, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է երկկողմանի համաձայնագրով»: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս պատասխանը նշանակում է՝ Ռուսաստանը ֆորմալ առումով գոնե որևէ այլ մասնակցություն այս հակամարտության մեջ, քան պայմանավորված է իր կարգավիճակով որպես միջնորդ, չի իրականացնելու «գոնե մոտակա օրերին»: Ոչ ֆորմալ համագործակցության առումով, որը, Բորիս Նավասարդյանի համոզմամբ, տեղի է ունենում այս օրերին, ամեն դեպքում շարունակվելու է, և ակնհայտ է, որ այս իրավիճակում ամենագործուն քայլերը գոնե հիմա իրականացնում է միայն Ռուսաստանը. «Բոլոր մնացած ձևաչափերով՝ լինի Մինսկի խմբի համանախագահներ, լինի ԱՄՆ, լինի Իրան, մենք որևէ իրատեսական և իրավիճակին համարժեք քայլեր իրենց արդյունավետությամբ չենք տեսնում»:
 


loading...

Փակել