loading...

«Քյարթու» էլիտան դիսկոմֆորտի մեջ է եղել՝ քյաբաբային երաժշտություն չի հնչել. «Ֆլորենս»-ում Արմեն Սարգսյանը 500-600 հյուր է ունեցել



Դիտումներ ` 2447
«Քյարթու» էլիտան դիսկոմֆորտի մեջ է եղել՝ քյաբաբային երաժշտություն չի հնչել. «Ֆլորենս»-ում Արմեն Սարգսյանը 500-600 հյուր է ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։ Ներկա է եղել ինչպես հայաստանյան քաղաքական ողջ էլիտան, այնպես էլ Արցախի՝ ի դեմս նախագահի և պաշտպանության նախարարի։

Եղել են հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, արաբական աշխարհից։ Քաթարի վարչապետն է եղել, Եվրոպայից, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։



Ընդդիմությունից եղել են Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և Վարդևան Գրիգորյանը։

Ներկա է եղել նաև մտավորական-հասարակական էլիտան՝ Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռադիկ Մարտիրոսյան և այլք։ Արմեն Սարգսյանը սրահ է մտել Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, նրանց սեղանի մոտ նստած են եղել Վեհափառը, Բակո Սահակյանը, Վաչե Մանուկյանը: 


Կենացներ, ճառեր չեն հնչել, հայերեն, ռուսերեն, անգլերեն ողջույնի խոսք է ասել Արմեն Սարգսյանը, մի քանի անգամ շեշտել, որ օրը պատմական է, ու շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Երեկոյի ողջ ընթացքում նվագել է պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ հիմնը հնչել է կենդանի կատարմամբ։ Երեկոյի հերոսն ընթացքում մոտեցել է բոլոր սեղաններին, շփվել ներկաների հետ: «Քյարթու» էլիտան ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է եղել, քյաբաբ և քյաբաբային երաժշտություն չի հնչել՝ մեզ պատմեց մասնակիցներից մեկը։ Ամեն ինչ եղել է եվրոպական ոճի և ճաշակի մեջ»:

http://zham.am/?p=20038&l=am


loading...

Փակել