«Փաշինյանը հերթական անգամ ստորացրել է Սերժին»․ Ինչ է կատարվել
«Որոշ գործիչներ հայտնում են, որ եթե Աժ արտահերթ ընտրությունները շատ ձգձգվեն, ՀՀԿ-ն կարող է կոնսոլիդացնել իր ուժերը»,
– Բրյուսելի օդանավակայանում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ դիտարկում հնչեցրին լրագրողները:
«Ինքնասպանություն գործած ուժը ո՞նց ա մասնակցելու և կոնսոլիդացվելու:
Ես դեռևս հրապարակից հայտարարել եմ ու հույս ունեմ՝ անկոռեկտ չի հնչի վարչապետի կարգավիճակում, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է:
Զարմանում եմ էդ խոսակցությունների վրա…
Ի՞նչ ասեմ, թող կոնսոլիդացվի»,- արձագանեց երկրի վարչապետը․․․
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս պատասխանը մեծ արձագանք է գտել ֆեյսբուքյան բազում օգտատերերի կողմից,,,
Շատերը համարել են, որ այս կոշտ հայտարարությամբ՝ Փաշինյանը հերթական անգամ ստորացրել է՝ ժողովրդի պահանջով հրաժարական տված երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին։