«Նուտելլա» պատրաստիր տանը
Մեր սիրելի շոկոլադե կրեմի՝ «Նուտելլա»-ի հետեւից պետք չէ խանութ գնալ... Համոզվեք, որ այս բաղադրատոմսով տանն էլ կարող եք ստանալ նույն հաճույքը:
Հարկավոր է՝
2 հավկիթ,
3 բաժակ շաքարավազ,
2 ճաշի գդալ կակաո,
4 ճաշի գդալ ալյուր,
1 պտղունց վանիլին,
1 բաժակ մանրացված ընկույզ,
1 թեյի գդալ բուսական յուղ,
2 բաժակ կաթ:
Պատրաստման եղանակը.
Հավկիթները լավ հարել շաքարավազի հետ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը, կակաոն, վանիլինը: Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացրեք նաեւ մանրացված ընկույզն ու բուսական յուղը եւ դարձյալ լավ խառնելով՝ ստացեք միասեռ զանգված: Հետո ավելացրեք նաեւ կաթը եւ նորից խառնեք:
Ստացված խառնուրդը դրեք թույլ կրակի վրա եւ եփեք մինչեւ թանձրանալը՝ անընդհատ խառնելով:
Ահա եւ «Նուտելլա»-ն՝ տնային պայմաններում: Վայելեք այն թարմ հացի շերտերով:
Բարի ախորժակ: