loading...

«Մովսեսն ավելի հուզված ընդունեց հղիությանս լուրը, քան ես ». Աննան և Մովսեսը սպասում են իրենց առաջնեկին



Դիտումներ ` 1188
«Մովսեսն ավելի հուզված ընդունեց հղիությանս լուրը, քան ես ». Աննան և Մովսեսը սպասում են իրենց առաջնեկին

Դերասաններ Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում. շուտով կծնվի նրանց առաջնեկը: Զույգը դեռ չի շտապում հրապարակել երեխայի սեռը, փոխարենը BlogNews.am-ի հետ զրույցում Աննա մանրամասներ է պատմել հղիության և Մովսեսի արձագանքի մասին

«Բալիկ ունենալը միշտ ցանկալի է եղել մեզ համար, ես մտածել էի, երբ էլ լինի մեզ համար ցանկալի և սպասված է: Հիմա միայն ուրախ եմ կարգավիճակիս համար: Ամուսնությունից հետո մեկ տարի տրամադրել եմ ամուսնուս և այսպես ասած ամուսնական կյանքին: Իսկ հիմա արդեն զգում եմ, որ պատրաստ եմ մայր դառնալ և կողիքս երրորդ մարդ ունենալ»,-պատմում է Աննան

Ամուսնուն` Մովսեսին հատուկ անակնալով չի հայտնել լուրը, ամեն ինչ շատ պարզ և միանգամից է եղել. «Ինքան էլ որ ուզում էի անակնալ ձևով հայտնել լուրը, չստացվեց: Հենց իմացել եմ, միանգամից ասել եմ: Բնականաբար ասելուցս հետո զարմացած նայում էր, և  այդ պահին զգացի, որ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է:



Նա ավելի հուզված էր, քանի ես»:

Աննան նշում է, որ բավականին թեթև հղիոթյուն է տանում, ինչը չի խանգարում մասնակցել նկարահանումներին. «Մովսեսը բավականին ուշադիր է իմ հանդեպ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Կարծում եմ` հղիները համաձայն կլինեն ինձ հետ, քանի որ այս փուլում կրկնակի ես զգում ուշադրության կարիքը: Փոքրիկ քմահաճույքներ անում եմ իհարկե, բայց սնունդի առումով հատուկ պահանջներ չունեմ»:


Զրույցի վերջում Աննան նշեց, որ ցանկանում է իր բալիկին առողջություն և բոլորին ցանկանում եմ նման ուրախություն:


http://blognews.am


loading...

Փակել