loading...

«Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի մասնակիցն է..



Դիտումներ ` 929
«Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի մասնակիցն է..

Wnews.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների բարձր հովանու ներքո Հայաստանում իրականացնելու է գեղեցկության երկար սպասված մրցույթ՝ նոր թիմով, որակով և բացառիկ հնարավորությամբ ՝   Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կներկայանա «Միսս աշխարհ» միջազգային ամենահեղինակավոր գեղեցկության  մրցույթին:  «Միսս Արմենիա»  համահայկական հիմնադրամի ջանքերով  նախընտրական փուլերի արդյունքում ընտրված  24 աղջիկներից մեկը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որն այս տարի տեղի է ունենալու  նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում։

Wnews.am-ը սկսում է նոր նախագիծ՝ պարբերաբար ներկայացնելով նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ» -ին: Մեր առաջին գեղեցկուհին Սյունիքի մարզը ներկայացնող   Թերեզա Մարտիրոսյանն է:

Թերեզա կպատմես քո մասին: 

-Ծնվել եմ Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքում: 18 տարեկանից տեղափոխվել եմ Երևան՝ ուսման նպատակով: Ավարտել եմ  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  դասական վոկալ  բաժինը :  Ունեմ մագիստրոսի աստիճան: 19 տարեկանից աշխատում եմ որպես մոդել, սովորել եմ   ATEX  նորաձևության տանը : Այս ընթացքում աշխատել եմ ոչ միայն  Հայաստանում , այլև արտերկրում աշխատող  դիզայներների հետ: Իտալիայի Հռոմ քաղաքում The Look Of The Year  մրցույթի շրջանակներում  աշխատել եմ իտալացի մի շարք դիզայներների հետ:

Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին, ո՞րն է նպատակդ։

Նպատակս Հայաստանը պատվով ներկայացնելն է  «Միսս Աշխարհ» , «Միսս Տիեզերք» հեղինակավոր գեղեցկության մրցույթներում :

Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը:

Շատ թեթև , հարցազրույցը շատ անմիջական էր, հանգիստ էի, քաի որ վստահ էի, որ նախընտրական փուլը կանցնեմ:  Ինձ շրջապատող մարդիկ , հարազատներս ու ընկերներս շատ են ոգևորված :  Հարազատներս խորհուրդ տվեցին մասնակցել, որովհետև վստահ են իմ ուժերին:

Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։

Աչքերս

Ծանո՞թ ես մյուս մասնակիցների հետ: 

Մասնակիցների մի մասին եմ միայն ծանոթ :
 Հաղթելու դեպքում ի՞նչ կանես։

Հաղթանակի դեպքում մրցանակիս մի մասը կտրամադրեմ  քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Նյութի Աղբյուր՝ Orer.am


loading...

Փակել