Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռոբերտ Աբաջյանի և մնացած հերոս տղաների մասին.
«Մանկահասակի դեմքով անգիտակից երեխայի» պատմությունը:
«Ազգի հերոս (դեռևս պաշտոնապես չներկայացված, բայց հաստատ ազգի կողմից հերոսացված) կապիտան Ուրաֆանյանի և նրա հերոս տղաների վերջին օրվա մասին ես ինչպես հայտարարել էի պատրաստվում էի ֆիլմ նկարել, որը ինչպես և շատ այլ մտահղացումներ այդպես էլ երևի ինձ հետ գերեզման կգնան` այսինքն ես կլինեմ միակը ով այդ ֆիլմը տեսել է... Այդ առիթով ես իհարկե ձեռնամուխ էի եղել պաստերի հավաքագրման և առաջին իսկ օրերին հնարավորություն ունեցա զրուցելու ականատեսների հետ: հիմա անդրադառնամ Ազգի հերոս (Արցախը, թե ՀՀ-ն Հայերի երկիրն է հայ ազգի երկիրն է և ինձ համար չկա Արցախի ազգային հերոս նրանք Ազգային հերոսներ են այսինքն բոլորիս) Ռոբերտ Աբաջյանի «անգիտակից մահվան» մասին հավաքած փաստերիս հիման վրա:
Ռոբերտը առաջին անգամ հնարավորություն ստացավ իր երիտասարդ կյանքը փրկելու, երբ նրա հրամանատարը տեսնելով ստեղծված ծանր իրավիճակը, բազմակի անգամ հարձակումը կասեցնելու հետո հրաման տվեց զինվորներին նահանջել: Քյարամը հրաժարվեց թողնել «կամանդիրին» միայնակ զոհվելու, նրան միացան նաև ընկերները այդ թվում և Ռոբերտը;
Սա առաջին անգամ էր որ նա գիտակցաբար և ոչ թե միամիտ նախընտրեց իր դիրքի իր հրամանատարի իր ազգի համար զոհվելը փրկվելու ռեալ տարբերակից: Երկրորդ անգամ Ռոբերտը ուներ հնարավորություն փրկվելու երբ հրամանատարն ու Քյարամը արդեն զոհվել էին իսկ իր ընկեր Անդրանիկը մահացու վիրավորվել: Ռոբերտը ինքն էլ արդեն վիրավոր կարող էր կրկին նահանջել և փրկվել, բայց նա նախընտրեց իր ընկերոջը կյանքի վերջին րոպեներին մենակ չթողնել և չնայած սպորտսմեն Անդրանիկը երկու անգամ իրենից ծանր էր, նրան մոտ 80 մետր քարշ տվեց դեպի թաքստոցը:
Այստեղ Ռոբերտը ուներ երրորդ հնարավորությունը փրկվելու: Անդրանիկին նա հասցրել էր թաքստոց և կարող էր նրան թողնել և ընդամենը մեկ մետրանոց պատի վրայով ցատկելով հայտնվեր «ռովի» այն կողմում և աննկատ հեռանալ օգնություն բերելու: Ռոբերտը գիտակցաբար դա չարեց և մնաց ընկերոջ կողքը մինչև նրա վերջին շունչը: Անդրանիկը հոգին Աստծուն ավանդելու հետո Ռոբերտը կրկին կարող էր օգտվել հեռանալու իր հնարավորությունից, բայց նա կրկին չկարողացավ նույնիսկ ընկերոջ մարմինը թողնել ոսոխին և մնաց նրա մոտ: Երբ Ռոբերտի ընկերները ռովի հետևով հասան օգնության ընձեռնվեց ևս մեկ հնարավորություն նահանջելու, բայց թուրքերից երկուսը արդեն նկատել և մոտենում էին Ռոբերտին:
Ռոբերտը հասցրեց նույնիսկ իրեն օգնության եկածներին զգուշացնել որ հեռանան հասկանալով, որ եթե ինքը նրանց կողմն անցնի մոտեցոլ թուրքերը կարող են նկատել նաև նրանց և կրկին գիտակցաբար նախընտրեց անձնազոհությունը հանուն ընկերների փրկության: Անմիջապես նրա հեռանալու հորդորներին հաջորդեց պայթունի ձայնը: Թուրքերը այնքան էին կատաղած այդ գիտակից հերոս հայորդիների վրա, որ նրանց մարմինները փորձել էին տանել իրենց հետ: Ռոբերտի և Անդրանիկի մարմինները իրենց զոհված վայրից մոտ 150 մետրի վրա են հայտնաբերել ես ունեմ տեսանյութը: Հիմա ինքներդ հաշվեք թե քանի անգամ է նա գիտակցաբար ընտրել հայրենիքի և ազգակիցների համար նահատակվելը և ինքներդ գնահատական տվեք ինչ որ պաշտոնիայի «խոսափողիկին»
Հիմա էլ ազգովի և շատ հարգված մարդիկ նույնպես ընկել համոզում ենք որ վարչապետը աշխատանքից ազատի այդ լկտի արարածին: Արդյո՞ք այդպես պետք է լինի...»