loading...

«Կփրթեմ վենեքս, բայց չեմ ծառայի». լուսամուտից ցած նետված զինվորը 8 օրվա ծառայող է.armlur.am



Դիտումներ ` 2141
«Կփրթեմ վենեքս, բայց չեմ ծառայի». լուսամուտից ցած նետված զինվորը 8 օրվա ծառայող է.armlur.am

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի նորակոչիկ: Վերջինիս հատկացվում է բուժօգնություն: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Արթուր Մինասյանի գրառման տեղեկատվությունը, որ նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է:

«Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, (նետվե՞լը), նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ կատարվածը զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ–ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ 

 



ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել, տեղեկություն տրամադրել»,– գրել էր Արթուր Մինասյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինվորը մինչ լուսամուտից ցած նետվելու դեպքը, հայտարարել է. «կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի»  Մեզ հասած լուրերի համաձայն` նորակոչիկը զորակոչվել է բանակ հունվարի 12 -ին և արդեն 8 օր էր, ինչ ծառայում էր ՊԲ N զորամասերից մեկում:

Ծառայության առաջին իսկ օրվանից սկսած նա հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել: Նրա հետ աշխատել են ՊԲ իրավաբաններն ու հոգեբանները: 

 


Ըստ էության իրավաբանները նրան բացատրել են, որ չծառայելու դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել, իսկ հոգեբանները փորձել են զինվորին տրամադրել, որ դա իր պարտքն է, որ պետք է ծառայի հանուն հայրենիքի, սակայն իրավիճակը չի փոխվել: Դրանից հետո ծնողներին են կանչել, սակայն մինչև ծնողների գալը, նորակոչիկը ցած է նետվել լուսամուտից:

Արդյոք զինվորը իրեն ցած է նետել, թե կատարվածը զորամասում հնարավոր միջադեպի հետևանք է, դժվար է կանխատեսել, իսկ ArmLur.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով իրավիճակին, ասաց, որ, ըստ նախնական տվյալների, նորակոչիկը ինքնախեղման է գնացել, կատարվում է քննություն: 

http://armlur.am/771338/


loading...

Փակել