loading...

«Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն



Դիտումներ ` 1763
«Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

«Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կող­մից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամ­ներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:



Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաս­տանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել, որը «Իսլամական պետության» անդամ է:

Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժա­մանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա:


Դեպքի առնչությամբ մենք փորձել ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից ճշտել մանրամասները, սակայն չկարողացանք տեղեկություն ստանալ, և մեզ խորհուրդ տվեցին դիմել համապատասխան պատկան մարմիններին:

Կատարվածի առնչությամբ մանրամասներ ստանալու համար դիմել ենք ԱԱԾ, սա­կայն դեռևս պատասխան չենք ստացել»,-գրում է թերթը:

http://politik.am


loading...

Փակել