loading...

«ԴոՄիՆո» սիթքոմի դերասանուհին նշել է, որ շատ բաց տեսարաններում չի նկարահանվի



Դիտումներ ` 895
«ԴոՄիՆո» սիթքոմի դերասանուհին նշել է, որ շատ բաց տեսարաններում չի նկարահանվի

«Կինոյի մասին» խորագրի մեր այսօրվա հերոսուհին «ԴոՄիՆո» սիթքոմից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվին անկեղծացավ՝ նշելով, որ թեեւ այդ ոլորտի ներկայացուցիչ է, այնքան էլ չի սիրում ֆիլմեր դիտել: Այնուամենայնիվ, դերասանուհին պատասխանեց կինոյի մասին մեր բոլոր հարցադրումներին.

«Սովորաբար, ֆիլմեր դիտելուց ժանրային խտրականություն չեմ դնում, բայց ինձ ավելի հոգեհարազատ են պատմական, հեքիաթ եւ մելոդրամա ժանրի ֆիլմերը»,-ասում է Սիլվին՝ նշելով նաեւ իր սիրելի դերասանների անունները.

«Կնշեմ մի քանիսին`Սերգեյ Բեզրուկով, Լեոնարդո Դի Կապրիո, Էդդի Ռեդմեյն, Հիթ Լեյջեր (ցավոք, մահացել է), Դիպիկա Պադուկոնե, Շարլիզ Թերոն, Քիրա Նայթլի, Մարիոն Կոտիար եւ այլք...»:

 



Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե հոլիվուդյան որ ֆիլմերում կցանկանար նկարահանվել եւ որ հերոսուհիներին մարմնավորել, ինչին ի պատասխան՝ Սիլվին նշեց Կլեոպատրային եւ «Տիտանիկ» ֆիլմի Ռոուզին՝ հավելելով.

«Առհասարակ, կցանկանայի մարմնավորել հետեւյալ հերոսուհիներին՝ Մեդեա, լեդի Մակբեթ, արքայադուստր Դիանա (չնայած՝ արտաքնապես բացարձակ նմանություն չկա:)»:

Մեզ հետ զրույցում դերասանուհին ընդգծեց.

«Չեմ նկարահանվի շատ բաց տեսարաններ ունեցող եւ սարսափ ժանրի ֆիլմերում: Ինչ վերաբերում է դրական կամ բացասական կերպարներին՝ նախընտրում եմ խաղալ ճիշտ եւ գրագետ։ Տարբերություն չկա՝ դրական է կերպարը, թե բացասական։ Ինձ համար կարեւոր է, որ այն ստացված լինի»:

Եվ վերջում, Սիլվիին խնդրեցինք նշել իր ամենասիրելիի ֆիլմերի անունները.

Շարունակությունը այստեղ ՝ style.news.am

loading...

Փակել