Կա էքստրասենսների խումբ, որոնց թիվը 10-ից ավելի է, բայց յուրաքանչյուր հաղորդման մեջ ներառվել են կոնկրետ ուղղվածությամբ մասնագետներ, որոնք թեմային տիրապետում են. «Հիրոմանտ, շաման, աստրոլոգ, էզոթերիկ ու այլ մասնագետներ են ընդգրկված, բայց անուներ չեմ ուզում տալ, դա թող եթերային գաղտնիք մնա: Միայն կարող եմ ասել, որ հեռուստադիտողը կրկին կտեսնի սիրելի դեմքերին և ոչ միայն»:

Հաղորդաշարն իրականում ռեալիթի է, որը նկարահանվել է ամենատարբեր տեսագրող սարքերով: Պրոդյուսերի խոսքով՝ հաղորդման բյուջեն կազմում է մի քանի տասնյակ միլիոն. «Յուրաքանչյուր թեմա նկարահանվում է շատ ավելի երկար, թեմաներ կան, որոնց նկարահանումը տևել է 3 ամսից ավելի: Եղել է նաև փորձաշրջան, երբ մեր մասնագետն աշխատել է, հետո անցել է ինչ-որ ժամանակ, ու նորից գնացել, ստուգել են, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում: Նախագծի համար վերցրել ենք հատուկ ավտոմեքենա, որը կահավորված  է համապատասխան տեխնիկայով: Եղել են դիալոգներ, որոնք նկարահանված են հենց այդ մեքենայում: Իրականում շատ դժվար է այս ամենի իրագործումը: Նկարահանումները մի տարածքում չեն, և չունենք ժամային որևէ  սահմանափակում:  Հերոսը մեզ դիմել է, օրինակ, գիշերվա ժամին, ու մենք պարտավոր ենք եղել կազմակերպել նկարահանումը: Հաշվի առնելով թեմաների սպեցիֆիկան՝ օգտագործվել են հատուկ տիպի տեխնիկաներ, որոնք հեռուստատեսային ոլորտում չեն օգտագործվում»:

10

11

12

13

Արթուր Զաքարյանի կարծիքով՝ այսօր հեռուստադիտողին գրավում է այն, ինչն իրական է ու առօրեական. «Մեր   հերոսների մասին պատմությունները փակ չեն, դրանց մասին գիտեն և՛ նրանց բարեկամները, և՛ հարևանները:  Ցանկացած ֆորմատի հեռուստատեսային հաղորդման հաջողության գաղտնիքն անկեղծության մեջ է: Կարծում եմ՝ այդ անկեղծությունը կտա այն արդյունքը, որին սպասում ենք: Ինչ-որ տեղ ինձ թույլ կտամ ասել, որ նույնիսկ կգերազանցի «6-րդ զգայարանի» հաջողությունը»:

Հաղորդման առաջին եթերաշրջանը բաղկացած է 8 պատմությունից: Կան նախնական  պայմանավորվածություններ նաև 2-րդ և 3-րդ եթերաշրջանների հետ կապված:

«Բյուրո համար 6»-ը «ԱԹԻՎԻ» հեռուստաընկերության ու «Պանարմենիան ԹԻՎԻ»-ի եթերում կլինի նոյեմբերից:  Այն հասանելի կլինի նաև համացանցում. «Ի տարբերություն շատ այլ նախագծերի՝ մենք ի սկզբանե շեշտը դրել ենք հաղորդման ինտերնետային տարբերակի վրա: Լինելու է կայք` www.buro6.am, որտեղ հնարավոր կլինի դիտել ոչ միայն հաղորդման կրկնությունները, այլև կազմակերպելու ենք շփում օնլայն հեռարձակման միջոցով»:

14

15

16

17

18

19

20

21

Նյութը՝ Էմմա Վարդանյանի