loading...

«Ազատ խոսքի համար սպառնում եք ԱԱԾ-ով, իսկ ո՞վ պետք է ԱԱԾ-ին վերահսկի՝ Մանվելի լուսանկարը հրապարակելու համար»



Դիտումներ ` 642
«Ազատ խոսքի համար սպառնում եք ԱԱԾ-ով, իսկ ո՞վ պետք է ԱԱԾ-ին վերահսկի՝ Մանվելի լուսանկարը հրապարակելու համար»

Միջազգային խոշորագույն երկու լրատվական կազմակերպությունների՝ SEEMO-ի և IPI-ի խորհուրդների անդամ, NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանկարծ չթվա, թե ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանին, բայց, ինչպես Արիստոտելն էր ասում՝ «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»:

Ես եմ, որ համարձակություն եմ ունեցել Մանվել Գրիգորյանին երկու տարի շարունակ քննադատելու, այն Մանվել Գրիգորյանին, որը նախկին իշխանության կողմից ամենաբարձր մակադակով էր հովանավորվում: Սակայն… Մանվել Գրիգորյանի՝ ԱԱԾ մեկուսարանից արված լուսանկարի հրապարակումը ներկայիս իշխանության տեսակի մասին շատ բան է ասում



Հակված չեմ այն տեսակետին, թե դա պարզապես «լրագրողական գայթակղություն էր», կամ ինչ-որ շարքային համարձակվել էր նկարել և այն տրամադրել հենց վարչապետի ընտանիքի լրատվամիջոցին, այսինքն՝ իրավական պետության պարագայում շարքայինը գիտակցաբար իր աշխատանքը դնում էր կասկածի տակ: Իսկ, եթե ամենը «լրագրողական գայթակղություն էր», ապա հետևություն՝ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին:

Նրա կառավարման ժամանակ է, որ ԱԱԾ մեկուսարանից լուսանկար է դուրս գալիս և նրա կառավարման ժամանակ է, որ հենց իրեն պատկանող լրատվամիջոցը հրապարակում է անօրինական կերպով ձեռք բերված լուսանկարը:


Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանը կպատժի՞ իր կնոջ կայքին, թե՞ նրա խորհուրդները՝ խոսելուց առաջ մտածել սովորելու մասին, միայն «այլախոհներին» էր ուղղված: Դուք ուզում եք սահմանափակել խոսքի ազատությունը և վախեցնում եք, որ ԱԱԾ-ն կգնա այլախոհների հետևից, բայց նույն ձեր ԱԱԾ աշխատակիցները լուսանկար են դուրս հանում:

Ի դեպ, հանրությունը շատ կցանկանար տեղեկանալ, թե ով էր այդ լուսանկարի հեղինակը: Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ: Այդ ժողովուրդն ինչպես ձեզ բերել է իշխանության, այնպես էլ կհեռացնի իշխանությունից: Միանգամից «զարգացածները» պետությունը կրծողներ են»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել