loading...

«Այժմ ինձ մոտ գերլարված շրջան է».Քնարիկ Զաքարյան



Դիտումներ ` 955
«Այժմ ինձ մոտ գերլարված շրջան է».Քնարիկ Զաքարյան

Bravo.am-ը գրում է.

Քնարիկ Զաքարյանի ընտանիքում եւս այս ուսումնական տարին մեկնարկել է առաջին զանգով։ Դերասանուհու ավագ որդին՝ 6-ամյա Տիգրանը, կսովորի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում.«Նա հաճախել է այս դպրոցի նախակրթարանը, միջավայրից գոհ էինք, ուստի որոշեցինք նույն դպրոցն ընտրել։ Ցանկանում եմ, որ ռուսական ուղղվածությամբ դասարանում սովորի, քանի որ խոսում է ռուսերեն, այս դպրոցի աշակերտները նաեւ լավ տիրապետում են անգլերենին։ Տիգրանն արդեն հայոց այբուբենը գիտի, որոշ բառեր կարողանում է գրել, շատ լավ շախմատ է խաղում ամուսնուս հետ, նույնիսկ ինձ բացատրում է ճիշտ քայլերը»։

Քնարիկը BRAVO.am-ին հայտնել է, որ առաջին օրը տղային դպրոց է ուղեկցել ամուսնու, մայրիկի, դստեր եւ եղբոր հետ.«Ծնողները ոգեւորված էին, երեխաները՝  հուզված ու զարմացած։ Աղջիկս՝ Նատալին, եւս ցանկանում է դպրոց գնալ։ Երբ դեռ Տիգրանին տանում էի նախակրթարան, ամեն օր արտասվելով հարցնում էր` արդյոք իրեն կարող են դպրոց ընդունել:)»։

Նյութի Աղբյուր՝ Orer.am


loading...

Փակել