Բաղադրիչներ
Խմոր
1. Ձվի դեղնուց – 6 հատ 2. Շաքարավազ – 200 գ 3. Կարագ – 200 գ 4. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ 5. Ալյուր – 500-600 գ 6. Կակաո – 3 թ/գ
Բեզե
1. Ձվի սպիտակուց – 6 հատ 2. Շաքարի փոշի – 6 թ/գ
Միջուկ
1. Ծիրանի ջեմ – 150 մլ 2. Ընկույզ – 150 գ
Պատրաստման եղանակ
1. Լավ հարել ձվի դեղնուցները, շաքարավազի հետ և ավելացնել փափուկ կարագը, խառնել:
2. Ավելացնել փխրեցուցիչով ալյուրը և խմոր հունցել:
3. Պետք է ստացվի բավականին պինդ խմոր: Խմորը բաժանել 2 ոչ հավասար մասերի: Փոքր մասը նորից բաժանել 2 մասի: Այդ մասերից մեկին խառնել 3 թ/գ կակաո:
4. Խմորի 3 մասերը գնդել, փաթաթել թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:
5. Լավ հարել ձվի սպիտակուցները շաքարի փոշու հետ:
6. Պերգամենտի վրա գրտնակել խմորի մեծ գունդը և դնել տապակին:
7. Վրան հավասարաչափ ջեմ քսել:
8. Վրան շաղ տալ մանրացրած ընկույզ:
9. Կակաոյով խմորը քերել քերիչով և հավասարաչափ ցանել ջեմի և ընկույզի վրա:
10. Վրան հավասարաչափ տեղաբաշխել հարած սպիտակուցը:
11. Վրան շաղ տալ քերիչով անցկացրած առանց կակաոյի խմորը: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30 րոպե:
Աղբյուրը ՝ 168.am