loading...

Ուշադիր եղեք․ այս մթերքը ամենշատն են կեղծում



Դիտումներ ` 1258
Ուշադիր եղեք․ այս մթերքը ամենշատն են կեղծում

Մթերքը, որ օգտագործում ենք ամենօրյա կյանքում, կարող է ամենևին էլ այն չլինել, ինչ կարծում ենք։ xohanoc.am - ն ներկայացրել է այն մթերքի ցանկը, որն ամենահաճախն են կեղծում։

1. Բրինձ։ Սա, հավաբանար, ամենավտանգավորն է։ Այն պատրաստվում է օսլայից, որը խառնում են պլաստիկի հետ։ Հիշեք, որ կեղծ բրինձը ջրում չի սուզվում։

2. Աղացած սուրճ։ Աղացած սուրճը կարող է պարունակել բոված և մանրացված գարի, ցորեն, սոյայի հատիկներ։ Սրանց օգտագործումից խուսափելու համար հատիկավոր սուրճ գնեք և ինքներդ աղացեք։

3. Պարմեզան։ Շուկայում հսկայական քանակով կեղծ պարմեզան պանիր է վաճառվում։ Բավական մեծ գումար ծախսելով՝ կարող եք էժանագին պանիրների խառնուրդ ձեռք բերել։

 

4. Ձիթապտղի յուղ։ Բավական մեծ գումար ծախսելով «ձիթապտղի յուղի» վրա՝ կարող եք ձեռք բերել եգիպտացորենի կամ սոյայի էժանագին ձեթ։ Ստուգելու համար ձեթը լցրեք բաժակի մեջ և դրեք սառարանը։ Իսկական ձիթապտղի յուղը նստվածք է թողնում։

5. Նռան հյութ։ Փաթեթավորման վրա կարող եք կարդալ, որ գնում եք 100 տոկոս բնական հյութ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն բացված է էժան խնձորի հյութով կամ պարզապես ջրով։ Ուշադիր կարդացեք բաղադրությունը, ուշադրություն դարձրեք տոկոսային բաղադրությանը։

6. Մեղր։ Ուշադիր կարդացեք պահպանման պայմանները։ Բնական մեղրը հարկավոր է պահել սառնարանում։


loading...

Փակել