loading...

Կարելի՞ է սուրճ խմել հղիության ընթացքում



Դիտումներ ` 1584
Կարելի՞ է սուրճ խմել հղիության ընթացքում

Շատերի համար սովորական է օրվա ընթացքում մի քանի բաժակ սուրճ խմելը, սակայն հղիության ընթացքում գուցե հարց ծագի՝կարելի՞ է այն խմել նաև այդ ժամանակ։Սուրճ կարելի է խմել, բայց ոչ բոլորին։ Պետք է խմեն այն կանայք, որոնք ցածր ճնշում ունեն, որոնք առավոտյան դժվարությամբ են արթնանաում և սովոր են այդ ժամին սուրճ խմելուն։ Հարկավոր է հաշվի առնել, որ չի կարելի սուրճը խմել քաղցած ժամանակ, բացի այդ այն պետք է շատ կոֆեին չպարունակի (օրինակ՝ լուծվող սուրճ), պետք է խմել կաթով։Կաթի ավելացումը կարևոր է հատկապես հղի կանանց համար։ Բանն այն է, որ սուրճը թեյի պես նպաստում է ոսկորների միջիցկալցիումի հեռացմանը, իսկ հղիության ընթացքում կինն առանց այն էլ մեծ քանակությամբ կալցիում է կորցնում։  

Ցանկալի է, որ կալցիումը սննդի միջոցով հասնի օրգանիզմին, ուստի ապագա մայրը պետք է կալցիումով հարուստ մթերքներ շատ ուտի,օրինակ՝ քունջութ, կաթնամթերք, ընկուզեղեն, բանջարեղեն, ձուկ և այլն։ Եթե հղի կինը չի ստանում անհրաժեշտ քանակությունը,մեծանում է վաղ օստեոպորոզի զարգացման վտանգը։Այսպիսով՝ ցանկալի է, որ հղի կինը սուրճը խմի կաթով կամ սերուցքով՝ կալցիումի կորուստը վերականգնելու նպատակով։ Ահա միքանի նրբություն, որ պետք է հաշվի առնել։Քանի՞ բաժակ սուրճ է կարելի խմել հղիության ընթացքում։ Մեկ, առավելագույնը՝ օրվա ընթացքում երեք բաժակ։ Չի կարելի խմելքնելուց առաջ։Սուրճում պարունակվող կոֆեինը նպաստում է անոթային ճնշման բարձրացմանը, իսկ հղիության ընթացքում ճնշումն առանց այն էլբարձր է լինում, ուստի ավելի լավ է սուրճ չխմել։Սուրճն օժտված է միզամուղ հատկությամբ։ Ուստի այն կօգնի նրանց, ովքեր անոթային ցածր ճնշման ֆոնին այտուցներ են ունենում։Եթե հղիությունն ուղեկցվում է տոքսիկոզով, սրտխառնոցով և փսխմամբ, ապա անհրաժեշտ է սուրճ չխմել։Բարձր թթվայնությամբ գաստրիտի կամ խոցային հիվանդության դեպքում սուրճը հակացուցված է, քանի որ այն բարձրացնում էստամոքսահյութի թթվայնությունը, հատկապես քաղցած ժամանակ խմելիս։Սուրճը կոֆեստոլ է պարունակում, որը օրական 5­6 բաժակ սուրճ խմելու դեպքում բարձրացնում է խոլեստերինի մակարդակը։Խորհուրդ՝ սուրճը փոխարինեք ցիկորիայով կամ կակաոյով։ Այդ ըմպելիքները մեծ քանակությամբ կալցիում են պարունակում և ավելիօգտակար են, քան սուրճը։


loading...

Փակել