Բազուկը՝ որպես բանջարեղեն, շատ օգտակար է: Այն հարուստ է երկաթով և շատ տարիների ընթացքում օգտագործվել է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Բազուկը հարուստ է երկաթով այնպես, ինչպես սխտորը: Այն հարուստ է նաև յոդով այնպես, ինչպես կաղամբը: Բազուկը հարուստ է առողջ սննդարար նյութերով, որոնք խթանում են նյութափոխանակությունը:
Կարևոր է նաև նշել, որ բազուկը հարուստ է մեծ քանակության հանքանյութերով: Այսպիսով. ֆոլաթթուն և կալիումը պաշտպանում են սիրտը, մագնիումը հարստացնում է ոսկորները, յոդը մասնակցություն է ունենում վահանաձև գեղձի, հորմոնների, բիոսինթեզի գործընթացում, իսկ ֆոսֆորը և երկաթը մեծացնում են էներգիայի մակարդակը:
Այս բաղադրատոմսը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
1. Սոխ – 2 հատ 2. Բազուկ – 2-3 հատ 3. Քացախ 4. Ձիթապտղի յուղ 5. Աղ
Պատրաստման եղանակը
1. Նախ՝ մաքրել բազուկը և եփել այն աղաջրում: 2. Կտրտել այն շատ մանր կտորների: 3. Սոխը մանր կտրատել և խառնել բազուկի հետ: 4. Հետո ավելացնել քացախ և ձիթայուղ: 5. Ավելացնել աղ:
Այս աղցանը շատ օգտակար է հաստ աղիի դետոքսիկացիայի և լյարդի մաքրման համար, ինչպես նաև տեսողության վերականգնման համար:
Նյութի աղբյուրը ՝ https://168.am/2017/06/20/810286.html