loading...

Ինչպես ճիշտ կարտոֆիլ ընտրել․ Այս գաղտնիքը ոչ ոք չի ասի ձեզ



Դիտումներ ` 1393
Ինչպես ճիշտ կարտոֆիլ ընտրել․ Այս գաղտնիքը ոչ ոք չի ասի ձեզ

1. Պալարները պետք է լինեն ամբողջական, կոշտ, հարթ, միագույն: Բոլորովին դժվար չէ անզեն աչքով տեսնելը:

2. Կեղևի վրայի մուգ բծերը կամ ոչ մեծ հետքերը ֆիտոֆտորայի նշան են՝ հիվանդության, որը կարտոֆիլը վնասում է ներսից: Եթե խմբաքանակում թեկուզ մեկ այդպիսի կարտոֆիլ կա, պետք չէ գնել, քանի որ մյուսների հիվանդությունը կարող է քողարկված լինել:

3. Ավելի լավ է՝ միջին չափի կարտոֆիլ գնել: Չափազանց մեծ կարտոֆիլը հսկայական քանակությամբ նիտրատներ է պարունակում, չափից մանրերը հարմար չէ մաքրել:

4. Կանաչ կողքով կարտոֆիլը չի կարելի ուտել, քանի որ պարունակում է թունավոր նյութ սոլանին, որը կարող է վնասել մարդու նյարդային համակարգը:

5. Եղունգով սեղմեք կարտոֆիլը: Եթե ջուր հայտնվի, այդ կարտոֆիլն առատորեն նիտրատներով են պարարտացրել:

 

 

 

6. Նաև կարող եք կարտոֆիլի մի կտոր կտրել: Եթե ճռճռոց լսեք, կարտոֆիլը որակյալ է: Իսկ եթե կարտոֆիլը փափուկ է, նշանակում է՝ այն առատորեն ազոտական հավելումներով են պարարտացրել:

7. Եթե երիտասարդ կարտոֆիլը չափազանց երկար է եփվում կամ ոչ բնորոշ հոտ է ունենում եփվելիս, այն օգտագործել պետք չէ:

 


loading...

Փակել