loading...

Հայկական խոհանոց. Սպիտակաձավարով պատրաստված տորթ՝ «Շամալի»



Դիտումներ ` 2409
Հայկական խոհանոց. Սպիտակաձավարով պատրաստված տորթ՝ «Շամալի»

Բաղադրիչներ

Խմորի համար

1. Սպիտակաձավար – 440 գ 2. Շաքարավազ – 100 գ 3. Մածուն – 200 գ 4. Վանիլին 5. Սոդա – 5 գ

Օշարակի համար

1. Շաքարավազ – 200 գ 2. Ջուր – 100 գ 3. Կիտրոնի հյուլթ- 2 գ

Պատրասման եղանակը

1. Սպիտակաձավարը, շաքարավազը, մածունը, վանիլինը, սոդան խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

2. Ստացված զանգվածը 1.5 սմ հաստությամբ շերտով տարածել նախապես կարագով պատած տապակի մեջ:

3. Թխել ջեռոցում՝ մինչև կարմրելը:

4. Թխվելուց հետո վրան օշարակ լցնել և կտրատել:

Աղբյուրը ՝ 168.am


loading...

Փակել