loading...

Dior-ը վարդեր է «աճեցրել» ամեթիստից և կվարցից



Դիտումներ ` 326
Dior-ը վարդեր է «աճեցրել» ամեթիստից և կվարցից

Dior ֆրանսիական նորաձեւության տան ոսկերչական ստորաբաժանումը՝ Dior Joaillerie-ն, համալրել է Rose Dior Bagatelle եւ Bois de Rose հավաքածուները: Դրանցում հայտնվել են հինգ նոր մատանիներ եւ թավշյա ժապավեններով երեք չոքեր-մանյակներ։

Rose Dior Prռ Catelan շարքում թողարկվել է ամեթիստից, վարդագույն կվարցից եւ ադամանդներից պատրաստված երկու նոր մատանի ու կուլոն, որոնք կատարվել են քարափորագրության (ձեռքի փորագրություն՝ քարով) տեխնիկայով եւ նվիրված են նորաձեւության տան 70-ամյակին:

Dior Joaillerie-ի ղեկավար Վիկտուար դե Կաստելանը ոգեշնչվել է վարդերով, որոնք Գրանվիլի իր կալվածքում աճեցրել է մոդելագործ Քրիստիան Դիորը, եւ փարիզյան Բագատել ու Պրե-Կատելան պարտեզներով:

 

Աղբյուրը ՝ 168.am


loading...

Փակել