Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի կարելի է նկարագրել ընդամենը 3 արտահայտությամբ, և դա բավարար կլինի:
Խոյ
Խոսում է քիչ, անում է ճիշտ, մտածում է շատ:
Ցուլ
Խոսում է համոզիչ, անում է՝ ինչպես ստացվի, մտածում է ամեն ինչի մասին:
Երկվորյակ
Ասում է՝ ինչ մտածում է, անում է՝ ըստ իր կարծիքի շատ լավ, մտածում է իր մասին:
Խեցգետին
Խոսում է հրապուրիչ ձևով, անում է՝ ինչ ցուցում կտան, մտածում է միշտ:
Առյուծ
Խոսում է ավելորդ, անում է այն, ինչից չի կարողանում խուսափել, մտածում է ճշգրիտ:
Կույս
Խոսում է մեկ այլ բան, անում է երրորդ բան, բայց լավ, մտածում է լրիվ ուրիշ բան:
Կշեռք
Խոսում է ազնվորեն, անում է պատասխանատվությամբ, մտածում է ավելորդ:
Կարիճ
Խոսում է ճշգրիտ, անում է՝ ինչ դուր է գալիս, մտածում է կենտրոնացած:
Աղեղնավոր
Ասում է, որ բոլորը, բացի իրենց… Անում է ուրիշների ձեռքերով, մտածում է, որ միայն ինքը…
Այծեղջյուր
Ասում է այն, ինչ եզրակացրել է, անում է այն, ինչ կարողանում է, մտածում է այն, ինչ մտքին գա:
Ջրհոս
Ասում է. «Դե՛, եթե պետք է…», անում է ամեն ինչ բոլորից լավ, մտածում է. «Իսկ ի՞նչ է, պե՞տք է, այո՞»:
Ձկներ
Ոչ թե խոսում է, այլ փիլիսոփայում, անում է՝ կախված նրանից, թե արդյո՞ք կստուգեն աշխատանքը, մտածում է, որ ոչ ոք չգիտի:
Աղբյուրը ՝ 168.am