loading...

Հայկական ավտոբուսը Վլադիկավկազում 24 ժամից ավելի մնացել է անցակետում. պատճառը`80 լիտր քաշած օղի:



Դիտումներ ` 398
Հայկական ավտոբուսը Վլադիկավկազում 24  ժամից ավելի մնացել է անցակետում. պատճառը`80 լիտր քաշած օղի:

News.am-ը գրում է.

 

Հայաստանից օգոստոսի 20-ին Ռուսաստանի Դաշնություն ուղեւորվող ավտոբուսը Վլադիկավկազում 60 ուղեւորով մեկ օրից ավելի մնացել է անցակետում: Ավտոբուսը պատկանում է  «Ավազառ» ընկերությանը, NEWS.am-ի հետ զրույցում ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը նշեց, որ ավտոբուսն անցակետից թույլ չեն տվել անցնել, քանի որ ուղեւորներից մեկն իր հետ տարել է 80 լիտր քաշած օղի. սահմանապահները կասկածել են, թե այն կարող է պայթուցիկ նյութ լինել:

«Խոչընդոտը եղել են տվյալ ռեգիոնի ոստիկանները, անտեղի պահել են ավտոբուսը մի սուտկայից ավելի: Լարսի մաքսակետով անցել է 80 լիտր քաշած օղիով, բայց նա օրենքի սահմաններում է  տարել այն, բայց պոստում կանգնեցրել են եւ ասել են՝ չի թույլատրվում, հակասում է իրենց օրենքներին: Եթե Լարսով անցնում է, բայց այլ պոստում ասում են չի կարելի եւ մի սուտկա պահում են անօրինականորեն, դա արդեն ճիշտ չէ»,-ասաց նա:

Ընկերության պատասխանատուի խոսքով, դիմել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, խնդիրը լուծվել է, որոշումը նոր է կայացվել եւ մեքենան այսօր արդեն շարժվել է անցակետից. «Օղին վերցրել են, որպեսզի փորձաքննության ենթարկեն, կասկածում են, որ պայթուցիկ նյութ է: Բայց դե օղին որ խմեն էլ, կտեսնեն, որ օղի է, լրիվ անտեղի խոչընդոտներ են սարքել»:

Վիգեն Հարությունյանը նշեց, որ ավոտբուսը լիցենզավորված է, աշխատում է Հարավային ավտոկայանի հետ. «Ավտոկայանի հետ ենք աշխատում, չվացուցակի համաձայն ավտոբուսը շարժվել է  օգոստոսի 20-ին Հարավային ավտոկայանից: Ամեն ինչ մեզ մոտ նորմալ է, բայց նորմալ չի, որ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպությունն անտեղի խոչընդոտ է ունենում»:


loading...

Փակել