loading...

Զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանովին, Սերժ Սարգսյանին չհամարձակվե՛ք սպեկուլյացիաներով զբաղվել

Դիտումներ ` 845
Զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանովին, Սերժ Սարգսյանին չհամարձակվե՛ք սպեկուլյացիաներով զբաղվել

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, որում վերջինս Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին անվանել էր «գավառական ծաղրածու»՝ նրա՝ նախօրեին արված հայտարարության պատճառով:

Տո ա՛յ անտակտ կարիերիստ, ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք՝ «Առա՛ջ, Հայաստան» ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչո՞ւ այն ժամանակ Սերժին չէիր ասում.

– Արի կամուրջ գցենք, օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ՝ Հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէ՞ր հերիքում:

Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված, հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը, մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով և ծաղրելով ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:

Այո՛, Հայկն իր միտքը լավ չի արտահայտել ու, այո՛, հաճոյանալու մասով և հասարակության աչքին թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է՝ ի՛նչ է ուզեցել ասել և ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսելու:

Այնքան վատն ես, Վիգե՛ն, ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում և ծաղրածու:

Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել և գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու և կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:

Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների պատճառով, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ, որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են և ընտանիքով հեռացել սեփական հողից:

Հայկը իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի, իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները ընենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրությանը չեք կարողանում մասնակցել:

Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանովին, Սերժ Սարգսյանին, բոլորիդ, ով կա այդ արհեստավարժ, դատարկախոս ռևանշիստների կուտոկում, չհամարձակվե՛ք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:

Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, կամաչեք տնից դուրս գալ: Չնայած դուք ի՞նչ գիտեք ամոթն ինչ բան ա:

http://hayeli.am/article/1112554

loading...

Փակել