loading...

Զգուշացեք. «ՎիվաՍելը» հաճախորդներին գցում է ֆինանսական ծուղակի մեջ․ հերթական խաբեությունը



Դիտումներ ` 2087
Զգուշացեք. «ՎիվաՍելը» հաճախորդներին գցում է ֆինանսական ծուղակի մեջ․ հերթական խաբեությունը

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը կարծես աստիճանաբար սպառում է իրեն՝ զիջելով առաջատարի դիրքերը։

«ՎիվաՍելին» վստահելով որպես հին օպերատորի՝ շատ բաժանորդներ փորձում են օգտվել ընկերության ինտերնետային ծառայություններից ու նույնքան հաճախ էլ փոշմանում իրենց ընտրության համար։

Սա այն կապն է, որից օգտվել չարժե․ արդեն որերորդ անգամ այս եզրահանգման են գալիս բաժանորդները։

Մի խոսքով՝ ընկերության և բաժանորդի միջև փոխվստահություն այլևս չկա, քանի որ ամեն օր բաժանորդներն իրենց խաբված են զգում։ Այսպես վերջերս ինտերնետ կապից օգտվող բաժանորդներից մեկը ևս դարձավ խաբեության զոհ։

Վերջինս ինտերնետ ծառայություններին ծանոթանալու համար այցելում է Հյուսիսային պողոտայում տեղակայված գրասենյակ և խնդրում իրեն տրամադրել մի կապ, որից կարող են միանալ և անխափան աշխատել ևս 4 համակարգիչ։



«ՎիվաՍելի» աշխատակցուհին բարի ու սիրալիր ժպիտով խաբում է հաճախորդին՝ նշելով, որ իրեն այս պահին առաջարկում են մի կապ, որը կարող է սպառվել 4 ամսվա ընթացքում, իսկ բաժանորդի ներկայացրած տարբերակի դեպքում, այսինքն՝ 4 համակարգչի համատեղ օգտագործման դեպքում այն կաշխատի մեկ ամիս։

Քանի որ այս տարբերակը ձեռք է տալիս բաժանորդին, ապա նա առանց վարանելու և վստահելով «ՎիվաՍելին»՝ վերցնում է մոդեմը։ Սակայն ճիշտ 14 օր անց նշված մեկամսյա գեգաբայթը սպառվում է։ Բաժանորդը նույնչափ գեգաբայթ հզորության համար՝ հավելյալ վճարում է կատարում, որը սակայն ավելի շուտ է սպառվում․ 5 օր հետո ինտերնետը դարձյալ անջատվում է։

Եվ ամենացավալին նաև այն է, որ երբ բաժանորդը զանգահարել է պարզելու, թե ինչու է իր կապն անջատվել, քանի որ 5 օր առաջ էր վճարել, նրան հեռախոսի մյուս ծայրից նույն սիրալիր տոնով պատասխանել են, որ վճարում չի կատարվել։ Իսկ երբ հաճախորդը պնդել է, թե այնուամենայնիվ վճարում եղել է, «ՎիվաՍելի» աշխատակիցը ներողություն է խնդրել և նշել, որ այո՛, կատարվել է, սակայն ոչինչ չեն կարող անել, քանի որ համապատասխան գեգաչափ հզորություն կարող են տրամադրել միայն այն ժամանակ, երբ մեկ ամիսը լրանա, իսկ դրան դեռ 10 օր կա։


Սա այն դեպքում, երբ մինչ ինտերնետային փաթեթը վերցնելը, բաժանորդը մաքուր հայերենով բացատրել է, թե ինչ նպատակով պետք է օգտագործեն ինտերնետը և որքան դրա համար մոտավորապես գեգ կծախսվի։ Բացի այդ, նշել են, որ սա գրասենյակային աշխատանքի համար է։

Այսինքն՝ այս դեպքում ստացվում է, որ «ՎիվաՍելը» խաբել է իր հաճախորդին ու նրան հրամցրել իր անորակ ծառայությունը։ Սա երևի այն պատճառով, որ օպերատորն աստիճանաբար իրեն սպառելով, այլևս ի զորու չէ պահել բաժանորդներին, և նրանց պահելու միակ միջոցը խաբեությունն է՝ մի քանի հազար դրամ ավել եկամուտ ստանալու համար։

«ՎիվաՍելին» պետք է մի բան պարզ դառնա՝ հաճախորդ ճանկելով, նրանց թիվը չես ավելացնի, հաճախորդի միակ և գլխավոր պահանջը՝ խաբված չլինելն է։

Իսկ «ՎիվաՍելի» պարագայում, փաստորեն, հաճախորդները հայտնվում են ֆինանսական ծուղակում։

http://newspress.am


loading...

Փակել