loading...

Զաքիր Հասանովն առաջնագծում է․ ադրբեջանական հերթական ձախողումը



Դիտումներ ` 2121
Զաքիր Հասանովն առաջնագծում է․ ադրբեջանական հերթական ձախողումը

Ամեն անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ առաջնագիծ բարձրանալուց հետո Ադրբեջանը սկսում է մեղադրել հայկական կողմին հրադադարի խախտման ռեժիմի մեջ:

Սակայն հակառակորդ երկրի բանակի ղեկավարն ամեն անգամ ինքն է ղեկավարում բանակի ամենաձախողված դիվերսիանները և հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:

Հիշեցնեմ, որ ապրիլյան դեպքերի ժամանակ հենց Հասանովն էր ղեկավարում երկու ուղղաթիռների հարձակումը, որը ավարտվեց նրանով, որ ուղղաթիռները պարզապես օդ բարձրանալուց հետո խփվեցին՝ առանց որևէ մարտական գործողություն կատարելու:



Զաքիր Հասանովի հրամանով ու նրա ներկայությամբ տեղադրվել էին թշնամու բանակի հրետանիները գյուղին հարակից վայրում: Հասանովի հրամանով հենց այդ վայրերից կրակում էին հայկական դիրքերի ուղղությամբ: Հետագայում պատժիչ գործողությունների արդյունքում քաղաքացիական զոհ ունեցավ Ադրբեջանը, ինչի մեղավորը և պատասխանատուն բացառապես Զաքիր Հասանով ռազմական գործիչն է:

Ընդհանրապես ադրբեջանական գրեթե բոլոր ձախողված գործողությունների ղեկավարն այս մարդն է:


Այսօր էլ նա զինվորների Ամանորը շնորհավորելու պատրվակով կրկին բարձրացել է առաջնագիծ, որպեսզի այդ նույն զինվորների գլխին ևս մեկ փորձանք բերի, քանի որ մեծ ցանկություն ունի երկրի նախագահի աչքին մի փոքր բարձրանալու:

Մեր սահմանապահ տղերքն ամեն անգամ պատվով կատարել են իրենց ծառայությունը:

Տղերք, ուշադիր կլինեք:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից


loading...

Փակել