Համաձայն «Անհրաժեշտ գիտելիքների նորագույն ուղեցույցի»՝
1. Նորածնի նորմալ ճնշումը հավասար է 70մմ ս․ս-ի:
2. 1 տարեկանը լրացած տղա երեխայի նորմալ ճնշումը 96/66(վերին/ստորին), աղջկանը՝ 95/65 մմ ս․ս:
3. 10 տարեկան երեխայի նորմալ ճնշումը կազմում է 103/69 տղաների մոտ և 103/70 մմ ս․ս աղջիկների մոտ:
4. Մինչև 20 տարեկան երիտասարդ տղաների մոտ 123/76, աղջիկների մոտ 116/72 մմ ս․ս:
5. Մինչև 30 տարեկան երիտասարդ տղաների նորմալ ճնշումը՝ 126/79 մմ ս․ս, իսկ աղջիկներինը՝ 120/75 մմ ս․ս:
6. Միջին տարիքի՝ 40 տարեկան տղամարդու ճնշումը՝ 129/81, իսկ 40 տարաեկան կնոջ ճնշումը՝ 127/80 մմ ս․ս.:
7. 50 տարեկան տղամարդու ճնշումը՝ 135/83 մմ ս․ս, իսկ կնոջը՝ 137/84 մմ ս․ս:
8. Հասուն տարիքի մարդկանց մոտ նորմալ է համարվում հետևյալ սահմանը. 60 տարեկան տղամարդու համար՝ 142/85 մմ ս․ս, իսկ նույն տարիքի կնոջ համար՝ 144/85 մմ ս․ս.:
9. Տարեց մարդիկ, ովքեր 70 տարեկան են, նորմալ է համարվում տղամարդկանց մոտ՝ 145/82 մմ ս․ս, իսկ կանաց մոտ՝ 159/85 մմ ս․ս.:
10. Իսկ մոտ. 80-ամյա մարդկանց մոտ 147/82 և 157/83 մմ ս․ս, սահմանում գտնվող ճնշումը համարվում է նորմալ և կանաց և տղամարդկանց համար:
11. 90-ամյա պապիկների համար նորմալ է համարվում 145/78 մմ ս․ս սահմանում գտնվող ճնշումը, իսկ տատիկների համար՝ 150/79 մմ ս․ս:
Ժողովրդական բաղադրատոմսեր բարձր ճնշման համար
Բարձր զարկերակային ճնշումը բաղկացած է 2 թվից՝ վերին թիվ, որը «երիկամային ճնշումն» է և ստորին թիվ, որը «սրտի ճնշումն» է:
1. Հարկավոր է վաննայի կամ դույլի մեջ լցնել 37-40°С տաք ջուր և ջրի մեջ դնել ոտքերը: Մինչև ջրի սառչելը(մոտ 20 րոպե) ճնշումը կարող է իջնել 15-20 մմ ս.ս.-ով: Եթե հիվանդի մոտ ոտքերի վրա առկա է երակների վարիկոզ լայնացում, ապա կարող եք ջրի մեջ իջեցնել ձեռքերի արմունկները:
2. Սամիթի սերմերը իջեցնում են ճնշումը: Հարկավոր է 2ճ/գ սերմը շոգեհարել 0.5լ եռման ջրով: մինչև 200 մմ.ս.ս. ճնշման դեպքում անհրաժեշտ է խմել 1-ից 2 թ/գ, իսկ ավելի բարձր ճնշման դեպքում 3-ից 4 թ/գ:
3. Կեֆիրի մեջ ավելացնել 1թ/գ դարչին և 3 ամիս շարունակ, օրական 1 անգամ խմել 1 բաժակ այդ ըմպելիքից: Այն կօգնի կարգավորել ճնշումը:
Գոյություն ունի շատ արդյունավետ ժողովրդական մի բաղադրատոմս, որը կարող է զարկերակային ճնշումը կարգավորել երկար ժամանակով:
Եփուկի պատրաստման համար հարկավոր է՝ 5 ճ/գ սոճու ասեղներ, 2 ճ/գ մասուրի պտուղներ և 2 ճ/գ սոխի կեղև: Այդ ամենը լցնել 1 լիտր սառը ջրի մեջ, հասցնել այն եռման ջերմաստիճանի և մարմանդ կրակի վրա, փակ կափարիչով, եփել ևս 10 րոպե: Թողնել սառչի ու քամել: Ամբողջ բաղադրությունը անհրաժեշտ է խմել 2 օրվա ընթացքում: Նման բուժման կուրսը 4 ամիս է: Բարելավումը կարող է նկատվել արդեն 5 օր հետո:
Այս եփուկը նպաստում է նաև աղիները ֆունկցիոնալությանը, ունի իմունիտետը ամրապնդող հատկություններ և հանդիսանում է գրիպի բուժման կանխարգելիչ միջոց: Բացի դա, այն հանդիսանում է հիանալի միզամուղ միջոց: Օգնում է լնդերի արնահոսության դեպքում:
Հետևեք ձեր զարկերակային ճնշմանը և դա կօգնի ձեզ զերծ մնալ ինֆարկտից ու ինսուլտից: