“Մոսկվա – Բաքու” պարբերականին տված հարցազրույցում Ժիրինովսկին նշել է, որ Ղարաբաղում կյանքը հանգիստ է եղել, երբ ողջ Կովկասը գտնվում էր Ռուսական կայսրության մեջ, իսկ այնուհետև` ԽՍՀՄ-ի մեջ, և միմիայն այդ պարագայում է հնարավոր լուծել այդ խնդիրը, և ի դեպ, երբ այս տարածաշրջանն անջատվեց Ռուսաստանից, հայերի և Ադրբեջանցիների միջև բռնկվեց պատերազմ` Ղարաբաղի համար:
Ըստ Ժիրինոսկու, հայերի և Ադրբեջանցիների մեջ ղարաբաղի խնդիրը շատ նման է Երուսաղեմի շուրջ վեճին, որտեղ և հրեաները, և արաբները Երուսաղեմն իրենցն են համարում:
Ըստ Ժիրինովսկու, միմիայն Ռուսական մեծ կայսրության վերականգնման դեպքում է հնարավոր լուծել Ղարաբաղի և նմանատիպ խնդիրները` հետսովետական տարածքում: